Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ տերմինները նշանակում են`

ա) «Կոնվենցիա» - Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար 1944 թվականի դեկտեմբերի 7-ից` Չիկագոյում, ինչպես նաև այդ Կոնվենցիայի ցանկացած Հավելված կամ այդ Հավելվածի ցանկացած ուղղում` ընդունված Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, այն կարգով, որով այդպիսի Հավելվածը և դրա ուղղումը կիրառելի են սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմերի համար, և Կոնվենցիայի ցանկացած ուղղում, որն ընդունվել է Կոնվենցիայի 94-րդ հոդվածի համաձայն, վավերացված է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կողմից,

բ)«ավիացիոն իշխանություններ» - Հայաստանի Հանրապետության վերաբերյալ` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու ներկայումս այդ վարչության կողմից կատարվող գործառույթները, և Բելառուսի Հանրապետության վերաբերյալ` ավիացիայի պետական կոմիտե կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու այդ կոմիտեի կողմից կատարվող գործառույթները,

գ) «նշանակված ավիաընկերություն» - ավիաընկերություն, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան,

դ) «տարածք» - պետության վերաբերյալ` երկրային մակերևույթները, տարածքային ու ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածքը, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության տակ,

ե) «սակագին» (տարիֆ) - այն կոպարները կամ գանձումները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրումների համար, նաև այն պայմանները, որոնց համապատասխան կիրառվում են այդ կոպարները կամ գանձումները, ներառյալ գործակալային և մյուս օժանդակ սպասարկումների կոպարները կամ գանձումները և պայմանները, բացառությամբ փոստի փոխադրման կոպարների կամ գանձումների և պայմանների,

զ) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմիններն ունեն այն նշանակությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածում,

է) «Պայմանավորվող կողմերի տարածք» և «Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ» նշանակում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տարածքները և քաղաքացիները:

2. Սույն Համաձայնագրի Հավելվածը կազմում է նրա անբաժանելի մասը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։