Հոդված 14
Հոդված 14
Ապրանքային նշանի ազգային գրանցման փոխարինումը Միության ապրանքային նշանի գրանցմամբ
Եթե նույնական նիշն անդամ պետություններից յուրաքանչյուրում որպես ապրանքային նշան գրանցված է ապրանքների ամբողջովին կամ մասամբ համընկնող ցանկերի համար միևնույն իրավատիրոջ անվամբ, ապա այդպիսի անձն իրավունք ունի իր ընտրությամբ ցանկացած ազգային արտոնագրային գերատեսչություն միջնորդություն ներկայացնելու Միության ապրանքային նշանի վկայագրի հանձնման մասին:
Միության ապրանքային նշանի վկայագիրը տրվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետով այն անդամ պետությունում, որտեղ այդ ժամկետն ամենաուշն է լրանում՝ վկայագրում անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում ամբողջովին համընկնող ապրանքների համար այդպիսի բացառիկ իրավունքի առաջնության ամսաթվի նշմամբ, ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով Միության ապրանքային նշանի վկայագիրը գրանցելու և հանձնելու համար տուրքը ներկայացման գերատեսչությանը վճարելու պայմանով:
Ազգային արտոնագրային գերատեսչությունները պարտավոր են ապրանքային նշանների ազգային ռեեստրներում նշում կատարել՝ Միության ապրանքային նշանը Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում գրանցելու և նախորդող ազգային գրանցումն այդպիսի գրանցմամբ փոխարինելու մասին՝ առանց անդամ պետություններից յուրաքանչյուրում այդ նախորդող գրանցման ուժով ձեռք բերված իրավունքների ոտնահարման: