Հոդված 26
Հոդված 26
Հրահանգը
1. Հրահանգը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
2. Հրահանգը պարունակում է սույն պայմանագրի կիրառմանը վերաբերող կանոններ, մասնավորապես, ներառելով՝
1) Միության ապրանքային նշանի հայտի և դրան կցվող փաստաթղթերի ձևակերպմանը վերաբերող պահանջները.
2) Միության ապրանքային նշանի հայտը ներկայացնելու և դրա նախնական փորձաքննությունն անցկացնելու կարգը.
3) որպես Միության ապրանքային նշան գրանցելու նպատակով հայտարկվող նիշի փորձաքննությունն անցկացնելու կարգը.
4) Միության ապրանքային նշանի հայտում փոփոխությունները կատարելու կարգը.
5) Միության ապրանքային նշանի հայտը և Միության ապրանքային նշանի չեղյալ ճանաչված գրանցումը ապրանքային նշանի գրանցման հայտի փոխակերպելու, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման հայտը Միության ապրանքային նշանի հայտի փոխակերպելու կարգն ու պայմանները.
6) Միության կոլեկտիվ նշանը և Միության կոլեկտիվ նշանի հայտը համապատասխանաբար Միության ապրանքային նշանի և Միության ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգն ու պայմանները.
7) Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրի վարման կարգը.
8) Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու կարգը.
9) Միության ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու կարգը.
10) Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրի վարման կարգը.
11) Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու կարգը.
12) ազգային արտոնագրային գերատեսչությունների միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ տեղեկատվական փոխգործակցության կարգը, որի իրագործումն ապահովվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ, ինչպես նաև սույն պայմանագրի կարգավորման ոլորտին վերաբերող հարցերով պաշտոնական կայքի գործունեության կարգը.
13) փաստաթղթերի տիպային ձևերը։