Հոդված 29
Հոդված 29
Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը
1. Սույն պայմանագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում:
2. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Անդամ պետությունները դիվանագիտական ուղիներով տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն պայմանագիրն իրականացնելու համար պատասխանատու պետական մարմինների մասին:
Կատարված է ___________ քաղաքում 20___ թվականի ________ի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից` Բելառուսի Հանրապետության կողմից` Ղազախստանի Հանրապետության կողմից` Ղրղզստանի Հանրապետության կողմից` Ռուսաստանի Դաշնության կողմից`