Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Միության ապրանքային նշանի գրանցման չեղյալ ճանաչումը

1. Ազգային արտոնագրային գերատեսչությունները, դատարանները, ինչպես նաև շահագրգիռ անձինք, որոնց իրավունքներին առնչվում են նշված մարմինների որոշումները, ներկայացման գերատեսչությանը տեղեկացնում են սույն պայմանագրի 15-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան ընդունված՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օրինական ուժի մեջ մտած որոշումների մասին:

Նշված որոշումները հիմք են հանդիսանում Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում Միության ապրանքային նշանի գրանցումը հրահանգով սահմանված կարգով չեղյալ ճանաչելու համար:

Միության ապրանքային նշանի գրանցումը ներկայացման գերատեսչության կողմից չեղյալ է ճանաչվում Միության ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու կամ Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու հետ կապված:

2. Ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշման կամ ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի իրավական պահպանությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշման հիման վրա՝ ներկայացման գերատեսչությունը չեղյալ է ճանաչում Միության ապրանքային նշանի սկզբնական վկայագիրը և հանձնում է Միության ապրանքային նշանի նոր վկայագիր, որը հավաստում է ապրանքների ճշգրտված ցանկի վերաբերյալ Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը բոլոր անդամ պետությունների տարածքում՝ առաջնության ամսաթվի պահպանմամբ:

3. Միության ապրանքային նշանի գրանցումը, որը չեղյալ է ճանաչվել Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում, կարող է Հրահանգով սահմանված պահանջների և կարգի կատարման պայմանով փոխակերպվել ազգային հայտի՝ ապրանքային նշանի առաջնության ամսաթվի պահպանմամբ՝ իրավատիրոջ կամ նրա իրավահաջորդի՝ ազգային արտոնագրային գերատեսչություն ներկայացրած միջնորդության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։