Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Տեղեկատվական փոխգործակցությունը

1. Միության ապրանքային նշանի և Միության ԱԾՏ-ի հայտերին վերաբերող փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակումն իրականացվում է ազգային արտոնագրային գերատեսչությունների միջև՝ հրահանգով սահմանված կարգով:

2. Միության ապրանքային նշանի հայտերով և Միության ԱԾՏ հայտերով գործավարության միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու նպատակով Միության անդամ պետություններն ապահովում են յուրաքանչյուր նման հայտի համար միասնական էլեկտրոնային գործ բացելու և ազգային արտոնագրային գերատեսչությունների միջև տեղեկատվական փոխգործակցության համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ միջոցառումների կատարումը՝ հրահանգին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։