Հոդված 11
Հոդված 11
Ազգային արտոնագրային գերատեսչությունների որոշումների բողոքարկումը
1. Սույն պայմանագրի 9-րդ հոդվածի 7-րդ կետի հինգերորդ պարբերության համաձայն՝ ընդունվող ազգային արտոնագրային գերատեսչության որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայտատուն իրավունք ունի նշված որոշումը ներկայացման գերատեսչության կողմից ուղարկվելու օրվանից 3 ամսվա ընթացքում ազգային արտոնագրային գերատեսչություն առարկություն (բողոք) (այսուհետ՝ առարկություն (բողոք)) ուղարկելու այդ որոշման դեմ:
2. Առարկությունները (բողոքները) ներկայացվում են ազգային արտոնագրային գերատեսչություններ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
3. Ազգային արտոնագրային գերատեսչությունը ներկայացման գերատեսչությանը ծանուցում է ստացված առարկության (բողոքի) մասին դրա ստացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Առարկությունները (բողոքները) քննվում են ազգային արտոնագրային գերատեսչությունում դրանց ստացման օրվանից 3 ամիսը չգերազանցող ժամկետում:
5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետի ընթացքում ներկայացման գերատեսչությունն ազգային արտոնագրային գերատեսչությունից ծանուցում չի ստանում առարկության (բողոքի) մասին, ներկայացման գերատեսչությունն այդ ժամկետը լրանալու օրվանից 1 ամսվա ընթացքում որոշում է ընդունում հայտարկված ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի գրանցման կամ Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:
6. Ազգային արտոնագրային գերատեսչության որոշումը հայտատուի կողմից բողոքարկվելու դեպքում Միության ապրանքային նշանի հայտի վերաբերյալ որոշումը ներկայացման գերատեսչության կողմից ընդունվում է՝ պայմանով, որ սպառվել են ներպետական մակարդակով բողոքարկման բոլոր հնարավորությունները:
7. Ազգային արտոնագրային գերատեսչությունը ներպետական մակարդակով բողոքարկման ընթացակարգերի ավարտի մասին տեղեկացնում է ներկայացման գերատեսչությանը։