Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքներով ընդունվող որոշումները

1. Ազգային արտոնագրային գերատեսչությունների, այդ թվում՝ ներկայացման գերատեսչության՝ սույն պայմանագրի 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան պատրաստված (ընդունված) եզրակացությունների և որոշումների հիման վրա (եթե դրանք ընդունվել են) և հաշվի առնելով սույն պայմանագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան այդպիսի որոշումները բողոքարկելու արդյունքները (եթե դրանք բողոքարկվել են)՝ ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հայտարկված ապրանքների համար Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշում: Այդպիսի որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ այն ապրանքների ամբողջ ցանկի համար Միության ապրանքային նշանի պահպանություն տրամադրելու հնարավորության մասին եզրահանգումը, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը, պարունակվում է սույն պայմանագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետի ընթացքում պատրաստված բոլոր եզրակացություններում կամ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված բոլոր եզրակացություններում (որոշումներում).

2) հայտարկված ապրանքների մի մասի համար Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշում: Այսպիսի որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված եզրակացություններից (որոշումներից) գոնե մեկում պարունակվում է այն ապրանքների որոշակի մասի համար Միության ապրանքային նշանի իրավական պահպանություն տրամադրելու անհնարինության մասին եզրահանգում, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը: Ընդ որում, Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշումն ընդունվում է հայտարկված ապրանքների այն մասի համար, որի մասով սույն կետի առաջին պարբերության մեջ նշված բոլոր եզրակացությունների (որոշումների) մեջ Միության ապրանքային նշանի պահպանություն տրամադրելու հնարավորության մասին պարունակվում է եզրահանգում.

3) Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Այդպիսի որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված եզրակացություններից (որոշումներից) գոնե մեկում պարունակվում է եզրահանգում այն ապրանքների ամբողջ ցանկի համար Միության ապրանքային նշանի պահպանություն տրամադրելու անհնարինության մասին, որոնց համար խնդրարկվում է Միության ապրանքային նշանի գրանցումը:

2. Միության ապրանքային նշանը հայտարկված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին կամ Միության ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ուղարկվում է հայտատուին և ազգային արտոնագրային գերատեսչություններ՝ այն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրից ոչ ուշ:

Հայտատուի կողմից Միության ապրանքային նշանը գրանցելու մասին որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում նա ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով ներկայացման գերատեսչությանն է վճարում Միության ապրանքային նշանի գրանցման և Միության ապրանքային նշանի վկայագիրը հանձնելու համար տուրքը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։