Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրը

1. Միության ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա՝ ներկայացման գերատեսչությունը Միության ապրանքային նշանի գրանցման և Միության ապրանքային նշանի վկայագիրը հանձնելու համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը հայտատուի կողմից ներկայացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում գրանցում է Միության ապրանքային նշանը և հանձնում Միության ապրանքային նշանի վկայագիրը:

Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում ընդգրկվող տեղեկությունների կազմը, ինչպես նաև Միության ապրանքային նշանի վկայագրի ձևը և դրանում նշվող տեղեկությունների կազմը սահմանվում են հրահանգով:

2. Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրի ազգային բաժիններում տեղեկությունների հավաստիության և ամբողջականության համար պատասխանատվություն են կրում համապատասխան տեղեկատվությունը տեղադրած ազգային արտոնագրային գերատեսչությունները:

3. Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում ներառված տեղեկությունները Միության ապրանքային նշանի գրանցման մասին ազգային արտոնագրային գերատեսչությունների որոշումներում պարունակվող տեղեկություններին չհամապատասխանելու դեպքում գերակայություն ունեն նշված որոշումներում պարունակվող տեղեկությունները:

4. Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրի տեղեկություններում ուղղումների և փոփոխությունների կատարումն իրականացվում է հրահանգով սահմանված կարգով, ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով տուրքը վճարելու պայմանով:

5. Ազգային արտոնագրային գերատեսչությունը, որը վարում է Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրի ազգային բաժինը, տվյալ բաժնից քաղվածքը ձևակերպում է ազգային արտոնագրային գերատեսչության ղեկավարի ստորագրությամբ:

Այդպիսի քաղվածքը հավասար իրավաբանական ուժ ունի բոլոր անդամ պետությունների տարածքներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։