Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Միության ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը

Միության ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումը կարող է վիճարկվել և անվավեր ճանաչվել բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար ցանկացած անդամ պետության տարածքում՝ այդ պետության ազգային արտոնագրային գերատեսչություն, վերաքննիչ մարմին և (կամ) անմիջապես դատարան առարկություն (բողոք) ներկայացնելու միջոցով, եթե դիմելու այդպիսի կարգ սահմանված է համապատասխան պետության օրենսդրությամբ՝

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետում, եթե Միության ապրանքային նշանի իրավական պահպանություն է տրամադրվել սույն պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան ներկայացվող պահանջների խախտմամբ.

Միության ապրանքային նշանների միասնական ռեեստրում Միության ապրանքային նշանի գրանցելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե Միության ապրանքային նշանին չի կարող իրավական պահպանություն տրամադրվել սույն պայմանագրի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով.

Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե Միության ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման Միության մյուս ապրանքային նշանի իրավական պահպանություն տրամադրելու և դրա օգտագործման հետ կապված՝ իրավատիրոջ գործողությունները սահմանված կարգով ճանաչվել են իրավունքի չարաշահում կամ անբարեխիղճ մրցակցություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։