Հոդված 19
Հոդված 19
Միության կոլեկտիվ նշանը տնօրինելու առանձնահատկությունները
1. Միության կոլեկտիվ նշանի նկատմամբ իրավունքը չի կարող օտարվել և չի կարող լինել լիցենզային պայմանագրի կամ այլ պայմանագրի առարկա, որի միջոցով տրամադրվում է դրա օգտագործման իրավունքը:
2. Միության կոլեկտիվ նշանը գրանցած միավորման մեջ մտնող անձն իրավունք ունի Միության կոլեկտիվ նշանի հետ մեկտեղ օգտվելու իր ապրանքային նշանից:
3. Միության կոլեկտիվ նշանի իրավատերը պարտավոր է ներկայացման գերատեսչությանը տեղեկացնել Միության կոլեկտիվ նշանի կանոնադրության (հիմնադրույթի) փոփոխությունների մասին:
4. Միության կոլեկտիվ նշանը և Միության կոլեկտիվ նշանի հայտը կարող են փոխակերպվել համապատասխանաբար Միության ապրանքային նշանի և Միության ապրանքային նշանի հայտի և հակառակը՝ հրահանգի պահանջներին համապատասխան ու ներկայացման գերատեսչության պետության օրենսդրությամբ սահմանված չափով տուրքը վճարելու պայմանով:
Գլուխ III
Միության ապրանքների ծագման տեղանունները