Հոդված 22
Հոդված 22
Միության ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը
1. Միության ԱԾՏ-ի իրավական պահպանությունը տրամադրվում է բոլոր անդամ պետությունների տարածքներում միաժամանակ՝ ներկայացման գերատեսչության կողմից սույն պայմանագրին համապատասխան Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրում դրա գրանցման հիման վրա:
2. Չի թույլատրվում Միության ԱԾՏ-ն օգտագործելու իրավունքի վկայագիր չունեցող անձանց կողմից գրանցված ԱԾՏ-ի օգտագործումը՝ նույնիսկ եթե այդ դեպքում նշվում է ապրանքի ծագման իսկական վայրը, կամ անվանումն օգտագործվում է թարգմանաբար, գրադարձված և տառադարձված կամ այնպիսի բառերի զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «ոճի մեջ», «եղանակ», «նմանակում», «մեթոդ» և նմանատիպ բառերը, ինչպես նաև նման նիշի օգտագործումը ցանկացած ապրանքի համար, որը ապրանքի ծագման վայրի և առանձնահատուկ հատկանիշների վերաբերյալ կարող է սպառողին մոլորության մեջ գցել:
3. Միության ԱԾՏ-ի իրավական պահպանության դադարեցման կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան Միության ԱԾՏ-ին իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու դեպքում ներկայացման գերատեսչությունը պարտավոր է Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարել: