Հոդված 23
Հոդված 23
Գրանցված ապրանքի ծագման տեղանվան գրանցման կարգը՝ մինչև սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը
1. Անդամ պետությունները կիրականացնեն նախքան սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ԱԾՏ-ների՝ համապատասխան ազգային ռեեստրների տեղեկությունները պարունակող ցանկերի փոխանակում:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկերի փոխանակման ընթացակարգի ավարտից հետո, ազգային իրավատիրոջ (իրավատերերի) միջնորդության հիման վրա և յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչությանը տուրքերի վճարման, դրանց մասին տեղեկությունները Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրում ներառելու պայմանով, ներկայացման գերատեսչության կողմից տրվում է Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագիր:
Նախքան սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ գրանցված ԱԾՏ-ի վերաբերյալ տեղեկությունները Միության ԱԾՏ-ների միասնական ռեեստրում ընդգրկելու կարգը, ինչպես նաև Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի վկայագրի տրման կարգը սահմանվում են հրահանգով:
3. Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի մասին վկայագիրը տրվում է տվյալ ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի գործողության ժամկետով այն անդամ պետությունում, որտեղ այն գրանցված է եղել՝ նախքան սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելը: Եթե մինչև սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը ԱԾՏ-ն գրանցված է մի քանի անդամ պետություններում, ապա Միության ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի մասին վկայագիրը տրվում է ԱԾՏ-ի օգտագործման իրավունքի գործողության ժամկետով այն անդամ պետությունում, որտեղ այդ ժամկետն ավելի ուշ է լրանում, և այդպիսի վկայագրի գործողության ժամկետը հաշվարկվում է այդպիսի իրավունքի գործողության ժամկետի մեկնարկի ամսաթվից սկսած:
Գլուխ IV
Եզրափակիչ և անցումային դրույթներ