Հոդված 25
Հոդված 25
Տուրքերի սահմանման և չափերի փոփոխման կարգը
1. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են սույն պայմանագրին համապատասխան՝ Միության ապրանքային նշանների և ԱԾՏ-ների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև այդպիսի իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և ԱԾՏ-ների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից, ինչպես նաև այդպիսի իրավաբանական նշանակություն ունեցող տուրքերի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող դրույքաչափերից:
2. Միության ապրանքային նշանների և ԱԾՏ-ների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող տուրքերի դրույքաչափերի փոփոխման ժամանակ: