Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Շահագրգիռ անձանց դիմումները՝ Միության ապրանքային նշանի հրապարակված հայտի վերաբերյալ

1. Միության ապրանքային նշանի հայտի հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում ցանկացած շահագրգիռ անձ, որի իրավունքները և օրինական շահերը խախտվել են Միության ապրանքային նշանի հայտ ներկայացնելու կապակցությամբ, իրավասու է ներկայացման գերատեսչություն ներկայացնելու հայտարկված նիշը՝ սույն պայմանագրի 8-րդ հոդվածով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու մասին իր դիմումը:

2. Ներկայացման գերատեսչությունը հայտատուին ծանուցում է շահագրգիռ անձանց կողմից ստացված դիմումների մասին և սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տեղադրում է պաշտոնական կայքում:

Հայտատուն իրավասու է շահագրգիռ անձանց դիմումների վերաբերյալ իր փաստարկները ներկայացման գերատեսչություն ներկայացնելու՝ շահագրգիռ անձանց դիմումների ստացման մասին ծանուցումն իրեն ուղարկելու օրվանից 3 ամսվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։