Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 23. Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կամ հեռացվելու հետ կապված հաշվարկները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու կամ հեռացվելու հետ կապված հաշվարկները

1. Ընկերության մասնակցի` ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից` 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում` վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը, որը որոշվում է ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:

Ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունից դուրս եկող մասնակցին նրա համաձայնությամբ կարող է տրվել նրա բաժնեմասի արժեքին համապատասխան գույք:

Ընկերությունից դուրս եկած մասնակցի` որպես ավանդ ներդրված գույքի օգտագործման իրավունքն ընկերությունը պահպանում է մինչև օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Եթե ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա ընկերությունը գույքի օգտագործման իրավունքը պահպանում է մինչև օգտագործման իրավունքի ժամկետի ավարտը, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։