Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Հոդված 29. Ավանդներն ընկերության կանոնադրական կապիտալում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Ավանդներն ընկերության կանոնադրական կապիտալում

1. Ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ կարող են ներդրվել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ:

2. Ընկերության հիմնադիրների (մասնակիցների) կամ ընկերության մեջ ընդունվող երրորդ անձանց կողմից ներդրվող ոչ դրամային ավանդների դրամական գնահատականը հաստատվում է ընդհանուր ժողովի կողմից` միաձայն կարգով: Եթե ընկերության մասնակցի ոչ դրամային ավանդով վճարվող բաժնեմասի անվանական արժեքը (անվանական արժեքի մեծացումը) ավելի է ընկերության պետական գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից, ապա նման ավանդը պետք է գնահատվի անկախ գնահատողի կողմից:

Օրենքով և ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել գույքի տեսակներ, որոնք չեն կարող որպես ավանդ ներդրվել ընկերության կանոնադրական կապիտալում:

3. Այն դեպքում, երբ ընկերության գույքի օգտագործման իրավունքը դադարել է մինչև այն ժամկետի ավարտը, երբ այդ գույքը փոխանցվել է նրան օգտագործման իրավունքով, որպես ավանդի ներդրում ընկերության կանոնադրական կապիտալում, գույքը փոխանցած ընկերության մասնակիցն ընկերության պահանջով պարտավոր է ընկերությանը տրամադրել դրամական հատուցում, որը հավասար է գույքի օգտագործման իրավունքի մնացած ժամանակի համար և նույն պայմաններով նույնատիպ գույքի օգտագործման վճարին: Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել դրամական հատուցման տրամադրման այլ կարգ: Դրամական հատուցումը պետք է տրամադրվի միանգամյա կարգով նման պահանջ ներկայացնելուց հետո` ողջամիտ ժամկետներում, եթե ընդհանուր ժողովի որոշմամբ հատուցման տրամադրման այլ կարգ սահմանված չէ: Այդպիսի որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից, առանց հաշվի առնելու այն մասնակցի ձայները, որի ընկերությանը որպես ավանդ հանձնված գույքի օգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարել էր: Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել դրամական հատուցման տրամադրման այլ կարգ:

(29-րդ հոդվածը փոփ. 04.11.02 ՀՕ-455-Ն, փոփ., լրաց. 21.12.10 ՀՕ-218-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։