Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Հոդված 30. Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդների ներդրման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Ընկերության կանոնադրական կապիտալում ավանդների ներդրման կարգը

1. Ընկերության յուրաքանչյուր հիմնադիր պարտավոր է ամբողջությամբ ներդնել իր ավանդը ընկերության կանոնադրական կապիտալում հիմնադիր պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել ընկերության պետական գրանցման պահից մեկ տարին: Յուրաքանչյուր հիմնադրի ավանդի անվանական արժեքը չպետք է պակաս լինի նրա բաժնեմասի անվանական արժեքից:

2. Չի թույլատրվում հիմնադրին ազատել ավանդի ներդրման պարտականությունից, այդ թվում` ընկերության հանդեպ նրա պահանջների հաշվանցմամբ: Սույն մասի պահանջները չեն տարածվում փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի փոխարկման դեպքերի վրա:

(30-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-218-Ն, խմբ. 12.05.25 ՀՕ-115-Ն)

(12.05.25 ՀՕ-115-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-373-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։