Գլուխ 3 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 24. Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև
Հոդված 24. Շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև
1. Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնելու իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև` ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
3. Բանկերի մասնակիցների միջև շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
(24-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-230-Ն, 19.04.19 ՀՕ-19-Ն, խմբ. 12.09.23 ՀՕ-288-Ն)