Հոդված 16. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի փոխանցումը նրա ժառանգներին կամ իրավահաջորդներին
Հոդված 16. Ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասի փոխանցումը նրա ժառանգներին կամ իրավահաջորդներին
1. Ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ: Սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով` բաժնեմասն անցնելու համար ընկերության մասնակիցների կողմից համաձայնություն չտալը հանգեցնում է մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով դա վճարելու կամ դրա արժեքը հատուցելու` ընկերության պարտականությանը:
2. Այն դեպքերում, երբ ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ կանոնադրական կապիտալում ընկերության մասնակցի բաժնեմասը նրա ժառանգներին կամ իրավաբանական անձանց իրավահաջորդներին անցնելու համար անհրաժեշտ է ընկերության մասնակիցների համաձայնությունը, այն համարվում է ստացված, եթե ընկերության մասնակիցներին դիմելուց հետո 30 օրվա ընթացքում, կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ ժամկետներում ստացվել է մասնակիցների գրավոր համաձայնությունը, կամ ոչ մի մասնակցից չի ստացվել գրավոր մերժում:
(16-րդ հոդվածը փոփ. 04.11.02 ՀՕ-455-Ն)