Հոդված 45. Ընկերության կառավարման մարմինների որոշումների բողոքարկումը
Հոդված 45. Ընկերության կառավարման մարմինների որոշումների բողոքարկումը
1. Սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված կամ ընկերության մասնակցի իրավունքները և օրինական շահերը խախտող ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել ընկերության մասնակցի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ընկերության մասնակիցն իմացել կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին:
2. Ընկերության խորհրդի, ընկերության գործադիր մարմնի կամ կառավարչի որոշումը, որն ընդունվել է սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ և ոտնահարում է ընկերության կամ ընկերության մասնակցի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել` ընկերության մասնակցի դիմումով: