Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 107. Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 107. Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը

1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, և հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը։

2. Դատարանը կարող է չափահաս գործունակ անձի օգտին ալիմենտի բռնագանձումը մերժել, եթե հաստատվի, որ նա ալիմենտ վճարելու պարտավոր անձի նկատմամբ կատարել է դիտավորյալ հանցագործություն, կամ չափահաս գործունակ անձն ընտանիքում դրսևորել է հակաբարոյական վարքագիծ։

3. Եթե կողմերը հաշտարարության արդյունքով կնքել են հաշտության համաձայնություն, որով սահմանել են դատարանի սահմանած ալիմենտի չափից տարբերվող այլ չափ, վճարման կարգ կամ եղանակ, ապա կատարման ենթակա է հաշտության համաձայնությամբ սահմանված ալիմենտի չափը, վճարման կարգը կամ եղանակը, եթե այն հաստատել է դատարանը կամ նոտարը։

(107-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-362-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։