Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 94. Ալիմենտի բռնագանձումը դատարանի վճռով

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 94. Ալիմենտի բռնագանձումը դատարանի վճռով

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում սույն օրենսգրքի 68-86-րդ հոդվածներում նշված ընտանիքի անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան։

&#9878Հոդված 95. Ալիմենտ ստանալու համար դիմելու ժամկետները

1. Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան`անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։

2. Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։