Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 7 · ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Ամուսնական պայմանագրի փոփոխումը և լուծումը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 30. Ամուսնական պայմանագրի փոփոխումը և լուծումը

1. Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում և լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով:

Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։

2. Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման և լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։

3. Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։

&#9878Հոդված 31. Ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելը

1. Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության մասին Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով:

2. Դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։ Ամուսնական պայմանագրի` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի այլ պահանջները խախտող պայմաններն առ ոչինչ են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։