Հոդված 117. Որդեգրողի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը
Հոդված 117. Որդեգրողի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը
1. Որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:
2. Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում:
(117-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն)
(117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի և որդեգրվողի միջև տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որևէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից՝ 14.01.25 ՍԴՈ-1766 որոշման համաձայն)