Հոդված 98. Ալիմենտի պահումը ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա
Հոդված 98. Ալիմենտի պահումը ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կարող է կատարվել նաև այն դեպքում, եթե նման համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա պահումների ընդհանուր գումարը գերազանցում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակի և (կամ) այլ եկամտի հիսուն տոկոսը։
(հոդվածը 11.04.24 ՀՕ-195-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-195-Ն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածները գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից)
(11.04.24 ՀՕ-195-Ն օրենքն ունի անցումային դրույթ)