Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 86. Ընտանիքի այլ անդամների օգտին դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

1. Սույն օրենսգրքի 81-85-րդ հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը և վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ։

2. Կողմերի համաձայնության բացակայության պարագայում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, յուրաքանչյուր դեպքում սահմանում է դատարանը` ելնելով ալիմենտ վճարողի և ստացողի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։

3. Եթե ընտանիքի՝ ալիմենտ պահանջող անդամին խնամել պարտավոր են միաժամանակ մի քանի անձինք, դատարանը, կախված նրանց գույքային ու ընտանեկան դրությունից, որոշում է ալիմենտային պարտականությունների կատարման մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը։ Ալիմենտի չափը որոշելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնելու ալիմենտ վճարելու պարտավոր բոլոր անձանց, անկախ նրանից` հայցը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։