Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 19 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 135. Երեխաների խնամակալները (հոգաբարձուները)

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 135. Երեխաների խնամակալները (հոգաբարձուները)

1. Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ:

2. Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական այլ հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է։

3. Խնամակալ (հոգաբարձու) չեն նշանակվում քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ հիվանդ անձինք, կյանքի և առողջության նկատմամբ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձինք, խնամակալների (հոգաբարձուների) պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքներից զրկված անձինք, ծնողական սահմանափակ իրավունքներով անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաև այն անձինք, ովքեր առողջական վիճակով չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։