Հոդված 89. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

(վերնագիրը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը, կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված:
(89-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)