Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1018. Ապահովագրական դեպքից առաջացած վնասները նվազեցնելը

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 1018. Ապահովագրական դեպքից առաջացած վնասները նվազեցնելը

1. Գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական դեպքը վրա հասնելիս ապահովագրվողը պարտավոր է ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնասները նվազեցնելու համար:

Ապահովագրվողը նման միջոցներ կիրառելիս պետք է հետևի ապահովագրողի ցուցումներին, եթե դրանց մասին հայտնվել է ապահովագրվողին:

2. Հատուցման ենթակա վնասները նվազեցնելու նպատակով ապահովագրողի կատարած ծախսերը, եթե այդպիսիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են ապահովագրողի ցուցումներին համապատասխան, հատուցվում են ապահովագրողի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ համապատասխան միջոցներն արդյունավետ չեն եղել:

Նման ծախսերը հատուցվում են ապահովագրական գումարին ապահովագրական արժեքի հարաբերությանը համամասնորեն, անկախ այն բանից, որ դրանք, այլ վնասների հատուցման հետ միասին, կարող են գերազանցել ապահովագրական գումարը:

3. Ապահովագրողն ազատվում է ապահովագրվողի կողմից հնարավոր վնասները նվազեցնելու համար իրեն մատչելի ողջամիտ միջոցները դիտավորյալ չձեռնարկելու հետևանքով առաջացած վնասները հատուցելուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։