Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 641. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը
Հոդված 641. Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը
1. Վարձակալն, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի տրանսպորտային միջոցը հանձնել ենթավարձակալության, եթե անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Վարձակալը, վարձակալված տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման շրջանակներում, իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել, ապա` տրանսպորտային միջոցի նշանակությանը: