Հոդված 411. Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար
Հոդված 411. Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար
1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսների չափը որոշվում է դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի կատարման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքով:
Պարտքը դատական կարգով բռնագանձելիս դատարանը պարտատիրոջ պահանջը կարող է բավարարել` ելնելով վճռի կայացման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքից:
2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
3. Եթե պարտատիրոջ դրամական միջոցների անօրինաչափ օգտագործմամբ նրան պատճառված վնասները գերազանցում են սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա նրան հասանելիք տոկոսների գումարը, նա իրավունք ունի պարտապանից պահանջել հատուցելու այդ գումարը գերազանցող վնասները:
4. Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով: