Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 992. Պարտադիր ապահովագրություն իրականացնելը

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 992. Պարտադիր ապահովագրություն իրականացնելը

1. Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովագրվողը), ում վրա դրված է այդպիսի ապահովագրության պարտականությունը:

2. Պարտադիր ապահովագրությունն իրականացվում է ապահովագրվողի հաշվին, բացառությամբ ուղևորների պարտադիր ապահովագրության, որն օրենքով նախատեսված դեպքերում կարող է իրականացվել նրանց հաշվին:

3. Պարտադիր ապահովագրության ենթակա օբյեկտները, այն ռիսկերը, որոնցից դրանք պետք է ապահովագրվեն, և ապահովագրական գումարների նվազագույն չափերը սահմանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։