Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §

Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը

1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել ընկերության հասարակ (սովորական) կամ այլ քվեարկող բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի` ընկերության կողմից լրացուցիչ թողարկվող բաժնետոմսեր գնելու նախապատվության իրավունք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։