Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 85. Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալը
Հոդված 85. Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալը
1. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի դուրս գալ նրանից` հայտարարելով ընկերակցությանը մասնակցելուց իր հրաժարվելու մասին:
Լիակատար ընկերակցությանը մասնակցելուց հրաժարվելը պետք է հայտարարվի ընկերակցությունից մասնակցի դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ:
2. Ընկերակցությունից դուրս գալու իրավունքից հրաժարվելու մասին ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է: