Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 25 · ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոդված 397. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 397. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը

1. Պարտավորության հիման վրա պարտատիրոջը պատկանող իրավունքը (պահանջը) նրա կողմից կարող է այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում)` օրենքի հիման վրա:

Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին կանոնները չեն կիրառվում հետադարձ պահանջների նկատմամբ:

2. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

3. Եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին, ապա նոր պարտատերը կրում է իր համար դրանից բխող անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այդ դեպքում պարտավորության կատարումն սկզբնական պարտատիրոջը համարվում է կատարված պատշաճ պարտատիրոջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։