Գլուխ 11 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ
Հոդված 185. Առանց հսկողության թողնված կենդանիներին պահպանելու համար ծախսեր հատուցելը և դրանց համար վարձատրելը
Հոդված 185. Առանց հսկողության թողնված կենդանիներին պահպանելու համար ծախսեր հատուցելը և դրանց համար վարձատրելը
Առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը` հաշվանցելով կենդանիների օգտագործումից ստացած օգուտները:
Առանց հսկողության թողնված կենդանիներին պահող անձը, սույն օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ունի վարձատրության իրավունք: