Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 962. Հավատարմագրային կառավարչի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2000-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 962. Հավատարմագրային կառավարչի իրավունքները և պարտականությունները

1. Հավատարմագրային կառավարիչն օրենքով և գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված շրջանակներում հավատարմագրային կառավարմանը հանձնված գույքի նկատմամբ իրականացնում է սեփականատիրոջ լիազորություններ: Հավատարմագրային կառավարիչը կարող է անշարժ գույքը տնօրինել հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված դեպքերում:

2. Գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում հավատարմագրային կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում: Հավատարմագրային կառավարչի նման գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են այդ գույքի հաշվին:

3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման ներքո գտնվող գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի պահանջել վերացնելու դրանց ամեն տեսակի խախտումները (274, 275, 277 և 278 հոդվածներ):

4. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում կառավարման հիմնադրին ու շահառուին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։