Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 841. Պահեստային և գրավային վկայագրի տիրոջ իրավունքները
Հոդված 841. Պահեստային և գրավային վկայագրի տիրոջ իրավունքները
1. Պահեստային և գրավային վկայագրի տերն իրավունք ունի լրիվ ծավալով տնօրինելու պահեստում պահվող ապրանքը:
2. Գրավային վկայագրից առանձնացված պահեստային վկայագրի տերն իրավունք ունի տնօրինել ապրանքը, սակայն չի կարող այն վերցնել պահեստից մինչև գրավային վկայագրով հավաստված վարկի մարումը:
3. Գրավային վկայագրի տերը, որը միաժամանակ պահեստային վկայագրի տերը չէ, ապրանքի նկատմամբ գրավի իրավունք ունի գրավային վկայագրով հավաստված վարկի և դրա տոկոսների չափով: Ապրանքի գրավի դեպքում այդ մասին նշում է կատարվում պահեստային վկայագրի վրա: