Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 865. Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մեկնումն ուշացնելու համար
Հոդված 865. Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մեկնումն ուշացնելու համար
1. Ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ուղևորի կյանքին ու առողջությանը սպառնացող տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու կամ փոխադրողից անկախ այլ հանգամանքների հետևանքով:
2. Տրանսպորտային միջոցի մեկնումն ուշացնելու պատճառով փոխադրումից ուղևորի հրաժարվելու դեպքում փոխադրողը պարտավոր է ուղևորին վերադարձնել փոխադրավարձը: