Հոդված 104. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները
Հոդված 104. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով:
Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով:
2. Եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա համապատասխան գույքը վերադարձվում է ընկերությունից դուրս եկող մասնակցին: Նման գույքի բնականոն մաշվածության հետևանքով նվազած արժեքը չի հատուցվում:
3. Ընկերության մեջ չմտած ընկերության մասնակցի ժառանգի կամ ընկերության մասնակից իրավաբանական անձի իրավահաջորդի հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ