Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոդված 836. Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու և պահատվության ժամանակ

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 836. Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու և պահատվության ժամանակ

1. Ապրանքային պահեստն ապրանքն ի պահ ընդունելիս պարտավոր է իր հաշվին զննել ապրանքները ու որոշել դրանց քանակը (միավորների կամ ապրանքների տեղերի թիվը կամ չափը, քաշը, ծավալը) և արտաքին վիճակը, եթե այլ բան նախատեսված չէ պահեստային պահատվության պայմանագրով:

2. Ապրանքային պահեստը պարտավոր է պահատվության ժամանակ ապրանքատիրոջը հնարավորություն ընձեռել զննելու ապրանքները կամ դրանց նմուշները, իսկ եթե պահատվությունն իրականացվում է դիմազրկմամբ, ստուգանմուշներ վերցնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։