Հոդված 1171. Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները
Հոդված 1171. Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները
1. Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ` ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձի նույնատիպ ապրանքներից և ծառայություններից։
2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։
3. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։
4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ հայտարարելու և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։
(1171-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն)