Հոդված 219. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի հատուցման գինը
Հոդված 219. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի հատուցման գինը
1. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի հատուցման գինը, ժամկետները և մյուս պայմանները սահմանվում են հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ: Համաձայնությունը ներառում է վերցվող հողամասի համար հատուցման գին վճարելու` Հայաստանի Հանրապետության կամ համայնքի պարտավորությունը:
2. Հատուցման գինը որոշելիս դրա մեջ ներառվում են հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը, ինչպես նաև հողամասը վերցնելու հետևանքով սեփականատիրոջը պատճառված բոլոր վնասները` ներառյալ այն վնասները, որ նա կրում է` կապված երրորդ անձանց առջև իր պարտավորությունները վաղաժամկետ դադարելու հետ` ներառյալ բաց թողնված օգուտը:
3. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի փոխարեն սեփականատիրոջ համաձայնությամբ նրան կարող է տրամադրվել այլ հողամաս` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցով: