Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 1181. Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանության գործողության ոլորտը
Հոդված 1181. Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանության գործողության ոլորտը
1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ապրանքների ծագման տեղանուններին:
2. Այլ պետությունում գտնվող ապրանքի ծագման տեղանվանը Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում օրենքով նախատեսված դեպքերում: