Հոդված 114. Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները
Հոդված 114. Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի թողարկել արտոնյալ բաժնետոմսեր, որոնք դրանց տերերին երաշխավորում են շահութաբաժիններ ստանալ, որպես կանոն, բաժնետոմսերի անվանական արժեքից որոշված տոկոսներով` անկախ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության արդյունքից, ինչպես նաև մյուս բաժնետերերի համեմատությամբ նախապատվության իրավունքով ստանալ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի մասը և նման բաժնետոմսերի թողարկման պայմաններով նախատեսված այլ իրավունքներ:
Արտոնյալ բաժնետոմսերը դրանց տերերին իրավունք չեն տալիս մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:
Արտոնյալ բաժնետոմսերի բաժինը չպետք է գերազանցի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի քսանհինգ տոկոսը:
2. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի պարտատոմսեր թողարկել կանոնադրական կապիտալի չափը կամ այդ նպատակների համար երրորդ անձանց կողմից ընկերությանը տրամադրված ապահովության մեծությունը չգերազանցող գումարով:
3. Բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից: