Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 961. Գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը
Հոդված 961. Գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը
1. Գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը գրավառուին չի զրկում այդ գույքի վրա բռնագանձում տարածելու իրավունքից:
2. Հավատարմագրային կառավարիչը պետք է նախազգուշացվի, որ հավատարմագրային կառավարման հանձնված գույքը ծանրաբեռնված է գրավով: Եթե հավատարմագրային կառավարիչը չգիտեր և չպետք է իմանար իրեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքը գրավ դրված լինելու մասին, ապա նա իրավունք ունի դատարանով պահանջել լուծելու գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը, հատուցելու իր կրած իրական վնասները և վճարելու համաչափ վարձատրություն: