Հոդված 987. Վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրություն
Հոդված 987. Վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրություն
1. Այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորություններով պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել հենց ապահովագրվողի կամ այլ անձի, որի վրա կարող է նման պատասխանատվություն դրվել, պատասխանատվության ռիսկը:
2. Անձը, ում կողմից պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապահովագրված է համարվում ապահովագրվողի պատասխանատվության ռիսկը:
3. Պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հօգուտ այն անձանց, որոնց կարող է վնաս պատճառվել (հօգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հօգուտ ապահովագրվողի կամ պատճառված վնասի համար պատասխանատվություն կրող այլ անձի կամ պայմանագրում նշված չէ, թե ում օգտին է այն կնքվել:
4. Այն դեպքում, երբ պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպես նաև օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիսի պատասխանատվություն նախատեսող այլ դեպքերում, անձը, ում օգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի սահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջել հատուցելու պատճառված վնասը: