Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 619. Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում

1. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ uեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:2. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով:

Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիuի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:

(619-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։