Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 983. Պարտադիր և կամավոր ապահովագրություն

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 983. Պարտադիր և կամավոր ապահովագրություն

1. Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրող կազմակերպության (ապահովագրողի) հետ քաղաքացու կամ իրավաբանական անձի (ապահովագրվողի) կնքած գույքային կամ անձնական ապահովագրության պայմանագրի հիման վրա:

2. Անձնական ապահովագրության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

3. Այն դեպքերում, երբ որոշակի անձանց վրա օրենքով պարտականություն է դրվում` որպես ապահովագրվողներ իրենց կամ շահագրգիռ անձանց հաշվին ապահովագրել այլ անձանց կյանքը և առողջությունը կամ գույքը կամ այլ անձանց հանդեպ ունեցած իրենց քաղաքացիական պատասխանատվությունը (պարտադիր ապահովագրություն), ապահովագրությունն իրականացվում է սույն գլխի կանոններին համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով: Ապահովագրողների համար ապահովագրվողների առաջարկած պայմաններով ապահովագրական պայմանագիր կնքելը պարտադիր չէ:

4. Օրենքով կարող են նախատեսվել պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի պարտադիր ապահովագրության դեպքեր (պարտադիր պետական ապահովագրություն):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։